25 նոյեմբերի 2010 - 18:48 AMT
Forex Club-ի վերլուծաբան. Հայաստանում ՀՆԱ աճը տարեվերջին կկազմի 3.1 տոկոս

Վարկավորման ոչ բարձր տեմպերը Հայաստանի ՀՆԱ անկայուն աճի վրա ազդող հիմնական գործոններից են, Երևանում նոյեմբերի 25-ին մամլո ասուլիսում ասել է Forex Club ընկերությունների խմբի վերլուծաբան Միքայել Վերդյանը: ՀՆԱ անկայուն աճի վրա ազդող մյուս գործողններից նա անվանել է տնային տնտեսությունների փոքր եկամուտը: Հաշվի առնելով այդ գործոնները` նա կանխատեսում է, որ Հայաստանում 2010-ի վերջին ՀՆԱ աճը կազմելու է 3.1 տոկոս, որը գերազանցում է բյուջեով նախատեսված 1.2 տոկոս ցուցանիշը:

Նրա խոսքերով, 2011-ին Հայաստանի տնտեսությունն ավելի դինամիկ կզարգանա: «Այստեղ կարևոր խնդիր է գնաճի դեմ պայքարը, որն իրականացնում են կառավարությունը և ԿԲ-ն: Հաջողության դեպքում 2011-ին ՀՆԱ-ն կարող է կազմել 4 տոկոս»,- ասել է Վերդյանը: