25 նոյեմբերի 2010 - 18:49 AMT
«Արարատբանկն» ու շվեյցարական Իզմիրլյան հիմնադրամը շուրջ 3 մլն դոլարի վարկային պայմանագիր են կնքել

«Արարատբանկ» ԲԲԸ-ն շվեյցարական Իզմիրլյան հիմնադրամի հետ կնքեց նոր համավարկավորման պայմանագիր, որը Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկություններին հնարավորություն կընձեռի ստանալու բիզնես-վարկ հետևյալ պայմաններով. վարկի նվազագույն գումարը` 300 հազ ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը` 600 հազ ԱՄՆ դոլար, վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, վարկի մարման առավելագույն ժամկետը` 5 տարի:

Ինչպես հայտնում է բանկի մամլո ծառայությունը, ծրագրի շրջանակներում տրամադրվող ընդհանուր վարկի ծավալը կազմում է 3 մլն ԱՄՆ դոլար, որից 1.5 մլն ԱՄՆ դոլարը տրամադրվում է Իզմիրլյան Հիմնադրամի կողմից: