
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության կոմիտեի անդամ Պիտեր Քինգը կոչ է արել WikiLeaks-ը համարել ահաբեկչական կազմակերպություն: Ինչպես նշել է Քինգը, այդ ռեսուրսը, որը հրապարակել է ԱՄՆ կառավարության գաղտնի փաստաղթերը, իրական սպառնալիք է Ամերիկայի համար, հաղորդում է BBC-ին:
Wikileaks կայքը հայտարարել էր, որ մտադիր է ընթացիկ հանգստյան օրերին հրապարակել «ԱՄՆ գաղտնի նամակագրությունը արտերկրի կառավարությունների հետ»: Հրապարակված փաստաթղթերը հիմնականում վերաբերում են ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների հարաբերություններին, սակայն որոշ քայլեր վերաբերում են ԱՄՆ-ի ու Ասիայի երկրների կապերին:
Ըստ Twitter սոցիալական ցանցի, Wikileaks կայքը արգելափակվել էր հաքերների հարձակման պատճառով: Ինչպես ասվում է կայքի միկրոբլոգում, մի շարք թերթեր, այդ թվում իսպանական Pais-ը, ֆրանսիական Monde-ը, ինչպես նաև Guardian-ն ու New York Times-ը արդեն նոյեմբերի 28-ի երեկոյան սկսել են հրապարակել ԱՄՆ դեսպանների բազում գաղտնի հեռագրեր:
2010թ. WikiLeaks-ը արդեն երկու անգամ հրապարակել է ամերիկյան կառավարության ծառայողական փաստաթղթերը, որոնք վերաբերում էին Պենտագոնի գործունեությանն Իրաքում ու Աֆղանստանում: