UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանը դարձել է «Տարվա ձեռնարկատեր» ազգային մրցույթի հաղթող «Ֆինանսներ» անվանակարգում: Դա հայտարարվել է 2010-ի նոյեմբերի 25-ին Մոսկվայում հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ:
Հաղթողին որոշելիս հաշվի է առնվել հսկայական ավանդը, որը Հայրիյանն ունեցել է ԱՊՀ տարածքում դրամական փոխանցումների ոլորտում ազգային մասշտաբով առաջատար օպերատորներից մեկի` UNISTREAM համակարգի զարգացման մեջ, հաղորդում է UNISTREAM-ի մամլո ծառայությունը:
«Ես այս հաղթանակը գնահատում եմ ոչ այնքան իմ անձնական աշխատանքի գնահատական, այլ նաև մեր թիմի: Այս մրցույթում հաղթանակը լավ խթան կլինի բոլորիս համար, ով համառորեն և ջանասիրաբար աշխատում է UNISTREAM-ում»,- ասել է նա: