29 նոյեմբերի 2010 - 13:59 AMT
Արթուր Աբրահամ. Ֆրոչը լավագույնն էր և նա հաղթեց

Արթուր Աբրահամի հանդեպ Super Six-ի մրցաշարի երրորդ շրջանում տարած հաղթանակից հետո (119 – 109, 120-108 և 120-108) Կարել Ֆրոչն ասել է, որ Աբրահամը լավ բռնցքամարտիկ է ու շատ ուժեղ մարդ:

«Նա մի քանի կոշտ հարվածներ տեղաց, սակայն ես սպարինգ եմ ունեցել Էդվին Ռոդրիգեսի հետ և դա ինձ օգնեց»,-մեջբերում է Ֆրոչին fightnews.com կայքը:

Ինքը Աբրահամը մեկնաբանել է իր պարտությունը հետևյալ կերպ. «Ես չգիտեմ, թե ինչ կատարվեց, այն, ինչ ես մտադիր էի անել ռինգում, չաշխատեց: Ֆրոչը լավագույնն էր և նա հաղթեց»:

Super Six-ի մրցաշարի երրորդ շրջանից հետո առաջատարը Անդրե Ուորդն է (ԱՄՆ), որն ունի 6 միավոր, երկրորդ տեղում է Ֆրոչը 4 միավորով: Գլեն Ջոնսոնը Ճամայկայից և Արթուր Աբրահամը ունեն 3-ական միավոր:

Super Six-ի կիսաեզրափակիչ մրցումներում Աբրահամը կհանդիպի Ուորդի, իսկ Ֆրոչը՝ Ջոնսոնի հետ: