Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պայմանավորվածություն է ձեռք բերել 2011-ի փետրվարի 9-ին Իրանի ազգային թիմի հետ ընկերական հանդիպում անցկացնելու մասին, հաղորդում է միության պաշտոնական կայքը:
EURO-2012-ի խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակից Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպումն անցկացնելու է Դուբայում:
Ւրանի հավաքականի հետ ընկերական հանդիպում անցկացրել է նաև Հայաստանի հավաքականը և զիջել 1:3 հաշվով:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը փետրվարին անցկացնելու է 2-3 ընկերական խաղ, բայց մրցակիցներին չի անվանել:
Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները խմբում առաջին խաղն անցկացնելու են Երևանում մարտի 26-ին, պատասխան խաղը կայանալու է հունիսի 4-ին Ռուսաստանում: Ռուսաստանի հավաքականը 9 միավորով խմբի առաջատարն է, իսկ Հայաստանի հավաքականը 7 միավորով 3-րդ տեղում է: