Հայաստանի ժամանակակից մեդիա ընկերությունները դեկտեմբերի 1-ին «Ինտերնյուսի» գրասենյակում կծանոթանան VIZRT ընկերության տեխնոլոգիաների հետ: Շնորհանդեսն անցկացնում են VIZRT մոսկովյան գրասենյակի ներկայացուցիչները՝ Միխաիլ Սպիրով՝ VIZRT CIS դիզայնի գծով ավագ խորհրդատու, Վիկտոր Շպիլ՝ VIZRT CIS ՏՏ ճարտարապետ, Ալեքսեյ Իսաև՝ VIZRT CIS փոխտնօրեն:
VIZRT ընկերության լուծումներ է ներկայացում ժամանակակից հեռարձակողների համար՝ ուղիղ եթերից մինչև շարժական սարքավորումներ։ Իրական ժամանակում գրաֆիկական համակարգեր, մեդիա բովանդակության ղեկավարում, հեռարձակման ավտոմատացման միջոցներ և այլ լուծումներ տեղեկատվության, բիզնեսի, սպորտի և ժամանցի համար։ VIZRT տեխնոլոգիաներից օգտվում են աշխարհի խոշորագույն հեռուստաընկերությունները` CNN, CBS, Fox, BBC և այլն: