Նոյեմբերի 24-ին Վրաստանի գազատրանսպորտային ընկերության կողմից հայտնաբերվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազամուղի Սիոնի-Գուդաուրի հատվածում ճնշման անկում, ինչի հետևանքով նվազել է ՀՀ մատակարարվող բնական գազի ծավալները` օրական մոտ 1,5 մլն խմ չափաքանակով:
Վրացի գործընկերները հաղորդել են, որ նոյեմբերի 29-ին կտրամադրվի տեղեկատվություն ՀՀ գազամատակարարումն ամբողջապես վերականգնելու վերաբերյալ:
«Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների»,- նշվում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամլո ծառայության հաղորդագրության մեջ: