ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին:
Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը` զրուցակիցները կարևորել են ամիսներ առաջ ՌԴ նախագահի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթերը, որոնք միտված են առավել ամրապնդելու և զարգացնելու երկկողմ կապերը, ընդլայնելու տարբեր ոլորտներում համագործակցությունը:
Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, նախագահի աշխատակազմի ղեկավարը գործընկերոջ հետ քննարկել է ինչպես երկու երկրների ղեկավարների աշխատակազմերի, այնպես էլ դրանց առանձին ստորաբաժանումների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: