29 նոյեմբերի 2010 - 16:29 AMT
Կրեմլը ոչ մի հետաքրքիր կամ մեկնաբանության առիթ տվող բան չի տեսնում WikiLeaks-ի հրապարակումներում

Կրեմլը անհրաժեշտ չի համարում մեկնաբանել WikiLeaks-ի հրապարակումները, հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան:

«Կրեմլը ոչ մի հետաքրքիր կամ մեկնաբանության առիթ տվող բան չի տեսնում WikiLeaks-ի հրապարակումներում և թերթերում», հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նախօրեին Wikileaks կայքը աշխարհի առաջատար ԶԼՄ-ներին է փոխանցել ԱՄՆ Պետդեպարտամենտի շուրջ 250 հազար նամակները, որոնք աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների ծառայողական ու գաղտնի գրառումներն են: