ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերի գաղտնազերծումը իսկական «դիվանագիտական ցունամի» կառաջացնի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, WikiLeaks կայքում գաղտնազերծված 250 հազար փաստաթղթերից հրապարակվել է միայն մեկ քառորդը: «Բոլոր փաստաթղթերի հրապարակումը անպայման կանդրադառնա ԱՄՆ հարաբերությունների վրա այլ պետությունների հետ: Վաշինգտոնի համար բազում խնդիրներ կառաջանան ինչպես դիվանագիտական, այնպես էլ մարդկային հարաբերությունների տեսակետից»,-ասել է Մանոյանը: