Գործազրկությանմակարդակը Հայաստանում 2010թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 7,1%` 2009թ. հունվար-հոկտեմբերի 6,9%-ի դիմաց: Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության կողմից պաշտոնապես գրանցված գործազուրկների քանակը կազմում է 83,9 հազար մարդ: Ընդ որում, տնտեսապես ակտիվ բնակչության ընդհանուր քանակը 2010թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 1187,2 հազար մարդ, որոնցից զբաղված են 1 103,3 հազարը:
Բացի այդ, հոկտեմբերի վերջի դրությամբ աշխատուժի պաշտոնական պահանջարկը Հայաստանում կազմում էր 1067 մարդ կամ 1 թափուր տեղին հավակնում էր 77 գործազուրկ:
Հոկտեմբերի 31-ի տվյալներով, գործազուրկների ընդհանուր թվից նպաստ էր ստանում 22,1 հազար մարդ` 2009թ. հոկտեմբերի վերջի 26,6 հազար մարդու համեմատ: Ամսական նպաստի միջին չափը կազմել է 16 595 դրամ` 2009թ. հոկտեմբերի 17 014 դրամի դիմաց: