2 դեկտեմբերի 2010 - 17:34 AMT
Աբդուլլահ Գյուլը ղարաբաղյան գործընթացի մասին. Կա լուռ, սակայն շատ վճռական դիվանագիտություն

Թուրքիան ՌԴ-ի հետ միասին առաջտար դեր է ստանձնել ղարաբաղյան կարգավորման գործընթացում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, ըստ Թուրքիայի նախագահի, Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովում նա իր ռուս պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը: «Նույնիսկ բեկման բացակայության պայմաններում կան որոշ դրական քայլեր: Կա լուռ, սակայն շատ վճռական դիվանագիտություն»,-ասել է նա:

Թուրքիայի նախագահն ասել է, որ բոլոր երկրները պետք է զարգացման հեռանկար ունենա:

«Կարծում եմ, որ ստատուս-կվոն, որ ստեղծվել է Կովկասում, չի բխում ոչ մի պետության շահերից: Բոլորը պետք է հեռանկար ունենան»,-ասել է Գյուլը: