Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Մկրտչյանին Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պարտականություններից ազատելու մասին: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Եդիգարյանը նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Բրյուսել):