14 հունիսի 2001 - 21:31 AMT
ԵՐԵՒԱՆՈՒՄ ՊՈՒՏԻՆԸ ԵՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշնանը նախատեսված Հայաստան այցի ընթացքում կստորագրվի հայ-ռուսական տնտեսական համագործակցության ծրագիրը: Երեւանում այժմ տեղի ունեցող արտադրողների միջազգային միության նիստի ընթացքում այդ մասին հայտարարեց ՌԴ էկոնոմիկաի նախարարության ԱՊՀ երկրների հետ համագործակցության վարչության պետ Իգոր Կարեեւը: Նրա խոսքեռով, ծրագրի նախագիծը այժմ մշակվում է: Այս ծրագիրը իրականում կդառնա Հայաստանի եւ Ռւսաստանի տնտեսական սահմանադրությունը,- ասաց Ի. Կարեեւը: Ինչպես հաղորդում է Առկա գործակալությունը, նա նշեց, որ այդ ծրագիրը կձեւավորի երկու երկրների գործակցության հայեցակարգը: