4 դեկտեմբերի 2010 - 15:38 AMT
Կարեն Բեքարյան. Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովը նոր փուլ դարձավ ղարաբաղյան կարգավորման գործընթացում

Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ հստակ ամրագրվեց միջազգային իրավունքի երեք հիմնական սկզբունքների` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության հավասարազորությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Նրա խոսքով, կազմակերպության, ինչպես նաև այլ միջազգային կառույցների` սույն սկզբունքներին վերաբերող նախկին հայտարարությունները պարզ չէին, իսկ երբեմն անգամ մատնանշվում էր տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունն ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Հայ փորձագետը նկատեց նաև, որ Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովը նոր փուլ դարձավ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: