7 դեկտեմբերի 2010 - 15:12 AMT
«Աղետի գոտի» արտահայտությունը բացասական ազդեցություն է թողնում բնակչության գիտակցության վրա

«1988թ. երկրաշարժից հետո մնացած փլատակները մշտապես հիշեցնում են անցյալի ողբերգության մասին, ինչը բացասաբար է անդրադառնում մարդկանց հոգեբանության վրա»,- դեկտեմբերի 7-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշել է Կարինե Նալչաջյանը: Նա նշել է, որ «Աղետի գոտի» արտահայտությունը բացասական ազդեցություն է թողել բնակչության գիտակցության վրա:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե անդրադարձել է արդյոք ողբերգական իրադարձությունը տուժածների, ինչպես նաև հաջորդ սերնդի մտածելակերպի վրա, Նալչաջյանը պատասխանել է. «Անկասկած, բոլոր վերապրածների մոտ այն անջնջելի հետք է թողնում: Իսկ երկրաշարժից հետո ծնված երեխաներին կարելի է անվանել երկրաշարժի սերունդ»:

Նալչաջյանը նշել է, որ տուժածներին ավելի դյուրին է միասին վերապրել ողբերգությունը: «Նմանատիպ ճակատագիր ունեցող մարդիկ գերադասում են միմյանց հետ շփվել, ինչը ևս սթրեսը հաղթահարելու մի ճանապարհ է»,-ասել է նա: