Աշխարհում ամենաբարձր վարկանիշներ ունեցող երկու հայ շախմատիստները` Լևոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը, շարունակում են իրենց համագործակցությունը: Այս օրերին նրանք Բեռլինում համատեղ մարզումներ են անցկացնում:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը պատրաստվում է դեկտեմբերի 28-ին Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքում սկսվող գրոսմայստերական մրցաշարին, իսկ Արոնյանը` հունվարի 14-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկող գերմրցաշարին: