8 դեկտեմբերի 2010 - 16:26 AMT
Եվրոպացի պատգամավորները տպավորված են «21-րդ դարի վանդալները. Ջուղա» ֆիլմով

Հայ պատգամավորների նախաձեռնությամբ Եվրախորհրդարանում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից հազարավոր հայկական խաչքարերի ոչնչացման մասին պատմող «21-րդ դարի վանդալները.Ջուղա» ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես մամլո ասուլիսում պատմել է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, եվրոպացի պատգամավորները տպավորված են «21-րդ դարի վանդալները. Ջուղա» ֆիլմով:

Նաիրա Զոհրաբյանը հաղորդել է նաև, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Եվրախորհրդարան ֆիլմի ցուցադրության առնչությամբ: Ֆիլմը ցուցադրվել է հայ պատգամավորների նախաձեռնությամբ, որոնք մտադիր են եվրոպատգամավորներին ներկայացնել նաև Սումգայիթի և Մարաղայի հայկական ջարդերի մասին ֆիլմերի սեղմ տարբերակները: