9 դեկտեմբերի 2010 - 12:05 AMT
Ժամանակավոր օգտագործվող տրանսպորտային միջոցներն ավելի դյուրին կստանան ապահովագրական պոլիսներ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության դեկտեմբերի 9-ին նիստի ժամանակ հանձնարարել է ոստիկանությանը պարզեցնելպարտադիր ապահովագրման պոլիսների ստացման կարգը ժամանակավոր տրանսպորտային միջոցների օգտագործման համար:

Մասնավորապես, նրա խոսքերով, դա հիմնականում վերաբերվում է տրանսպորտային միջոցներին, որոնք կիրառվում են ֆերմերների կողմից 2-3 ամիսների ընթացքում: «Բոլոր գյուղացիների համար մենք պետք է ստեղծենք այս փուլում բարենպաստ պայմաններ տրանսպորտային միջոցների կիրառման համար, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել նրանց ծախսերը»,- ասել է նա: