9 դեկտեմբերի 2010 - 13:21 AMT
Քվորումի բացակայության պատճառով քվեարկությունը ԱԺ-ում Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ չի կայացել

ՀՀ խորհրդարանում դեկտեմբերի 9-ին կայանալու էր Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ քվեարկությանը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի խորհրդարանական թղթակիցը, կոալիցիոն ուժերը հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Իր հերթին, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ դա համազգային հարց է՝ կոչ անելով կոալիցիային մասնակցել քվեարկությանը: Արդյունքում, քվեարկությանը մասնկցել է ընդամենը 13 պատգամավոր, որոնք քվեարկել են Արցախի անկախության օգտին, սակայն քվորումի բացակայության պատճառով քվեարկությունը չի կայացել: