9 դեկտեմբերի 2010 - 18:20 AMT
Դանիական Politiken-ը WikiLeaks-ի արխիվը զետեղել է իր կայքում

Դանիական Politiken-ը կտրուկ դատապարտել է այն ԶԼՄ-ների հետապնդումները, որոնք տարածում են WikiLeaks-ի հրապարակումները:

Հանուն ազատության Politiken-ը պատճենահանել է բոլոր հրապարակված փաստաթղթերը սեփական տվյալների բազայում, որը մատչելի է թերքի ինտերնետ-կայքի բոլոր օգտագործողների համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Իր հոդվածում Politiken-ի գլխավոր խմբագիր Թեգեր Զայդենֆանդենը արձանագրում է «անիրվական գործողություններով WikiLeaks-ի ինտերնետ միջոցով ճնշելու» փորձերը: «Շատերը զիջեցին ու հանցեին WikiLeaks-ն իրենց սերվերներից»,-գրում է նա: