9 դեկտեմբերի 2010 - 20:09 AMT
Դեկտեմբերի 13-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 48-րդ հոդվածի 2-րդ մասով և Երևան քաղաքի ավագանու «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N1-Ն որոշման հավելվածի 115-րդ կետով՝ Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղեկալ Տարոն Մարգարյանի 2010թ. դեկտեմբերի 9-ի որոշմամբ 2010թ. դեկտեմբերի 13-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ: Նիստի օրակարգը նվիրված կլինի Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամկետը սահմանելու հարցին, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունը: