Ադրբեջանը բողոքի նամակ է հղել Եվրախորհրդարանի նախագահին ու Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության կոմիտեի նախագահին նիստերից մեկի ժամանակ Հայաստանի պատվիրակության կողմից «21-րդ դարի վանդալներ. Ջուղա» ֆիլմի ցուցադրության առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը: Եվրախորհրդարանի նախագահին հասցեագրված նամակում ասվում է Ադրբեջանում պատմաակն հուշարձանների հանդեպ վերաբերմունքի մասին տեղեկատվությունը կեծղելու մասին, ասել է նա, գրում է 1news.az-ը: