Դեկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 100-ից ավելի դեպք, որոնց ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ողղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել է շուրջ 800 կրակոց:
Ինչպես հայտնում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը, նշված ուղղություններում տեղակայված ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: