9 հունիսի 2001 - 19:14 AMT
Նիդեռլանդերում հայկական մրգերի պահանջարք կա
. Հայկական գյուղատնտեսական մթերքները արտահանվելու են Հոլանդական շուկա: Ըստ այսպես կոչված Նիդեռլանդական ծրագրի այս տարի նախատեսվում է Ամստերդամ արտահանել 20 տոննա բալ եւ 600 տոննա տոմատի մածուկ: Հայկական ֆիրմաների հետ բանակցելու նպատակով Երեւանում է գտնվում հոլանդական «Մուլտի ֆրեշ» ընկերության նախագահը, որը մտադիր է Հայաստանում ձեռք բերել թարմ միրգ, խտացված հյութեր եւ տոմատի մածուկ: