13 դեկտեմբերի 2010 - 18:06 AMT
Ստամբուլում Կոմիտասի հիշատակին նվիրված համերգ կկայանա

Ստամբուլի Lutfi Kirdar թատրոնում հայ մեծ կոմպոզիտոր և դիրիժոր Կոմիտասի ծննդյան 141-ամյակին և մահվան 75-ամյակին նվիրված համերգ կկայանա: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը, «Կոմիտասի հիշատակին` այս երկրի երգերը» համերգին կմասնակցեն դաշնակահար Շահան Արծրունին, երգիչներ Արի Էդիրնեն, Սևան Սենջանն ու Կևորկ Տավիտյանը: Համերգին կմասնակցեն նաև Ստամբուլի հայկական եկեղեցիների երգչախմբերը:

Նկարիչներ Այնուրը, Շևալ Սամը, Բոսֆորի խումբն ու «Աշքին» համույթը գույների մեջ կներկայացնեն Կոմիտասի մասին իրենց պատկերացումները:

Միջոցառումները տեղի կունենան «Ստամբուլ 2010 - Եվրոպայի մշակութային կենտրոնի» շրջանակներում և կազմակերպվել է «Անատոլիա» և «Ստամբուլ» մշակութային կենտրոնների կողմից` Kalan Music-ի աջակցությամբ: