26 մայիսի 2003 - 02:11 AMT
19.00-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ 41 ՏՈԿՈՍԸ
19.00-ի դրությամբ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցել է երկրի 950 733 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 41 տոկոսը: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Համլետ Աբրահամյանը: Նրա խոսքերով` Երեւանում քվեարկել է ընտրողների 32,5 տոկոսը, Արագածոտնում` 48,6 տոկոսը, Արարատում` 27,2 տոկոսը, Արմավիրում` 48,1 տոկոսը, Գեղարքունիքում` 47,1 տոկոսը, Լորիում` 41,7 տոկոսը, Կոտայքում` 49,6 տոկոսը, Շիրակում` 40,2 տոկոսը, Սյունիքում` 59,9 տոկոսը, Վայոց Ձորում` 58, 6 տոկոսը եւ Թավուշում` 51,1 տոկոսը: ՀՀ ԿԸՀ տվյալներով Հայաստանի ընտրազանգվածը կազմում է 2 317 945 մարդ: