13 դեկտեմբերի 2010 - 19:28 AMT
Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնից ազատել է ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիին

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնից ազատել է ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիին` պաշտոնակատար նշանակելով իր փոխնախագահ, երկրի միջուկային ծրագրի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, հաղորդում է gazeta.ru-ն:

Մոթթաքիի պաշտոնաթողության մասին հաղորդագրությունը տեղակայվել է նախագահական վեբ-կայքում: Ահմադինեժադը շնորհակալություն է հայտնել Մոթթաքիին նախարարի պաշտոնում ծառայած հինգ տարիների համար, սակայն չի հնչեցրել պաշտոնից ազատելու պատճառը: Նախքան արտգործնախարար նշանակվելը Մոթթաքին Իրանի դեսպանն էր Ճապոնիայում և Թուրքիայում:

Իրանի միջուկային ծրագրի ղեկավար, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին ԱԳ նախարարի պարտականությունները կկատարի մինչև նոր նախարարի նշանակումը: