Երեքշաբթի Լոնդոնում դատարանի առջև երկրորդ անգամ կանգնեց անցած շաբաթ ձերբակալված WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը:
Նրա փաստաբանները փորձում են համոզել դատավորին գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին, որի էքստրադիցիան է պահանջում Շվեդիան սեռական բռնության համար մեղադրանքով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ասանժի փաստաբան Մարկ Սթիվենսը «Ալ- Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր տվյալներով, ԱՄՆ-ն ևս կարող է նրա էքստրադիցիան պահանջել WikiLeaks-ում գաղտնի փաստաթղթերի հրապարակման առնչությամբ:
ԱՄՆ-ն բազմիցս է իր վրդովմունքը հայտնել WikiLeaks-ի գործողությունների առնչությամբ, սակայն պաշտոնական մեղադրանք Ասանժին դեռ չի ներկայացվել: