14 դեկտեմբերի 2010 - 15:45 AMT
ԱՊՀ և Բալթիայի երկրների Համագործակցության գավաթում «Միկան» կխաղա B խմբում

Տեղի է ունեցել 2011-ի ԱՊՀ և Բալթիայի երկրների Համագործակցության գավաթի վիճակահանությունը, որը կայանալու է հունվարի 14-23-ը Սանկտ Պետերբուրգում:

Հայաստանը գավաթում ներկայացնելու է «Միկան», որը խաղալու է B խմբում, որտեղ նրա մրցակիցները լինելու են «Տոբոլը» (Ղազախստան), «Սկոնտոն» (Լատվիա) և «Բունեդկորը» (Ուզբեկստան), հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հրաժարվել էր մասնակցել գավաթի խաղարկությանը, հրաժարվել էին նաև արծաթե և բրոնզե մեդալակիրներ «Բանանցը» և «Ուլիսը», այդ պատճառով Սանկտ Պետերբուրգ մեկնելու է «Միկան»: