14 դեկտեմբերի 2010 - 18:10 AMT
Երևանում անցնում է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան տղամարդկանց առաջնությունը

Դեկտեմբերի 13-ին Երևանում մեկնարկեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան տղամարդկանց առաջնությունը: Առաջնությանը մասնակցում է շուրջ 50 շախմատիստ, որոնք ունեն 2201 և ավելի մեծ վարկանիշ: Առաջնությունն ավարտվել է դեկտեմբերի 22-ին:

Իսկ Հայաստանի 2010թ. չեմպիոն Ավետիք Գրիգորյանը բուլղարական Բանսկո քաղաքում մասնակցում է բաց մրցաշարին: Առաջին տուրում Գրիգորյանը հաղթել է Վիկտոր Կորոգլուին Հունաստանից: Մրցաշարին մասնակցում են 114 շախմատիստներ: