26 մայիսի 2003 - 01:42 AMT
ԱՆԿԱԽ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻԾԸ ՉԻ ՓՈԽՎԻ
Հայաստանի արտաքին քաղաքական գիծը չի փոխվի, եթե նույնիսկ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) չձեւավորի խորհրդարանական մեծամասնություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, քվեարկությունից հետո լրագրողներին հայտարարել է ՀՀԿ-ի ցուցակներով խորհրդարանում իր թեկնածությունն առաջադրած Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` ՀՀ Սահմանադրության համաձայն, երկրի արտաքին քաղաքական գիծը որոշում է նախագահը, «այդ պատճառով ոչ մի լուրջ փոխոխություն չի լինի»: