7 հունիսի 2001 - 23:56 AMT
Հայաստանի պատմաբանները կհանդիպեն իրենց թուրք գործընկերներին
. Ստամբուլի համալսարանում այսօր նախատեսված է Հայաստանի եւ Թուրքիայի պատմաբանների հանդիպումը: Նրանք քննարկելու են հայ-թուրքական հարաբերությունների ներկա իրավիճակը, պատմությունը եւ հեռանկարները: Թուրքական թերթերը հաղորդում են, որ հայ պատմաբանները հրավիրվել են 1915-1923 թթ. իրադարձություններին վերաբերվող արխիվային նյութերի համատեղ ուսումնասիրության նպատակով: