15 դեկտեմբերի 2010 - 18:20 AMT
ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի կառավարող տնօրեն է նշանակվել Սլովակիայի ԱԳՆ ղեկավարը

Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակը նշանակվել է «Արևելյան գործընկերության» ծրագրի, Ռուսաստանի և Բալթիայի երկրների գծով կառավարող տնօրեն: Ինչպես հաղորդում է ԵՄ մամլո ծառայությունը, Լայչակի նշանակման մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: