15 դեկտեմբերի 2010 - 18:26 AMT
Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այցելել է Շիրակի մարզի Աշոցք համայնք

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը դեկտեմբերի 15-ին այցելեց Շիրակի մարզի Աշոցք համայնք: Շիրակի մարզպետի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցչի, համայնքապետի ուղեկցությամբ փոխվարչապետը ծանոթացավ համայնքի դպրոցի շենքային պայմաններին, որից հետո համայնքապետարանում կայացած խորհրդակցությանը քննարկվեց դպրոցի կառուցման հարցը:

«Հայաստան» հիմնադրամի կողմից նոր` 400 աշակերտի համար նախատեսված դպրոց կառուցելու առաջարկություն է եղել: Ծրագիրը գտնվելու է հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանու ներքո: Փոխվարչապետը համայնքապետին հորդորեց սեղմ ժամկետներում քննարկել և հիմնադրամին հողահատկացման վերաբերյալ առաջարկություն ներկայացնել, ինչպես նաև աջակցել հիմնադրամին` վերջնական որոշման կայացման հարցում, հաղորդում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: