15 դեկտեմբերի 2010 - 18:41 AMT
ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանն օժանդակելու պատրաստակամությունը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Մարկ Հորթոնին։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։

Հանդիպման ընթացքում կողմերը դրական է գնահատել ԱՄՀ-ի հետ մեր երկրի համագործակցության արդյունքները, շնորհակալություն հայտնել առաքելությանն արդյունավետ աշխատանքի համար։ Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ-ի և Հայաստանի կառավարության հետ «Երկարաձգվող ֆինանսավորման և Երկարաձգվող վարկավորման եռամյա ծրագիրը»։ Անդրադարձ է եղել ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված քայլերին ու տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, մասնավորապես` հարկաբյուջետային քաղաքականությանը, գնաճի խնդիրներին, ինչպես նաև տնտեսության զարգացման հեռանկարներին։

ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինս օժանդակել Հայաստանի կառավարության ծրագրերի իրականացմանը։