7 հունիսի 2001 - 23:41 AMT
Քոչարյանը եւ Ռոբերտսոնը քննարկեցին տարածքային համագործակցության եւ անվտանգության հարցերը
. Չորեքշաբթի Բրյուսելում նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՆԱՏՈ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը քննարկեցին տարածքային համագործակցության եւ անվտանգության հարցերը: Հայաստանի նախագահը ծանոթացրեց ՆԱՏՈ-ի գլխավոր քարտուղարին վերջերս Երեւանում անցկացված ԱՊՀ-ի կոլլեկտիվ անվտանգության խորհրդի համաժողովի արդյունքներին: «Չնայած նրան, որ ՆԱՏՈ-ն անմիչականորեն չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի կարգավուրման խնդրով, այդ խնդրի լուծումը կարեւոր հարցերից մեկն է, որի կարգավորումից է կախված Հարավային Կովկասի կայունությունը,» - նշեց Ջորջ Ռոբերտսոնը հանդիպման ավարտից հետո կայացած մամլո ասուլիսին: ՆԱՏՈ-ի գլխավոր քարտուղարը հույս հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կգտնեն այս խնդրին այնպիսի լուծում, որը կբավարարի երկու կողմերը:
«Հայաստանը մեր առժանի գործընկերներից մեկն է եւ «Համագործակցություն Խաղաղության համար» ծրագրի բաղկացուցիչ մասերից է,» - հայտնեց Ռոբերտսոնը: Նա նույնպես հայտարարեց այն մասին, որ ՆԱՏՈ-ն պատրաստ է ընդլայնել վերոհիշյալ ծրագրի համագործակցության սահմանները: Իր հերթին Քոչարյանը ընդգծեց, որ Հայաստանը նույնպես պատրաստ է սերտ գործակցությանը ՆԱՏՈ-ի հետ: