Երևանի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) թեկնածու դարձավ ՀայՌուսԳազարդի ղեկավար Կարեն Կարապետյանը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը, նման որոշում ընդունեց կուսակցության Խորհուրդը հինգշաբթի օրը կայացած նիստից ժամանակ:
Երևանի քաղաքապետի ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 17-ին:
Դեկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց Հայաստանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակցի և իր միջև ծագած միջադեպի պատճառով: