7 հունիսի 2001 - 00:38 AMT
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովը կժամանի Երեւան պաշտոնական այցով
. Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Գենադի Սելեզնյովը հուլիսի յոթին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Իր գլխավորած պատվիրակության կազմում են խորհրդարանի ստորին պալատի հանձնաժողովների ղեկավարները, ինչպես նաեւ Ռուսաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: Հունիսի ութին նախատեսված է ռուսական պատվիրակության անդամների հանդիպում Ազգային Ժողովի Խոսնակ Արմեն Խաչատրյանի, խմբակցությունների ղեկավարների եւ հանձնաժողովների նախագահների հետ: Նույն օրը ռուս խորհրդարանականները Էջմիածնում կհանդիպեն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին:
Նախատեսված է նաեւ հանդիպում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Ռուս խորհրդարանականները կմասնակցեն տարբեր մշակութային միջոցառումներում: Հունիսի տասին Գեննադի Սելեզնյովին կընդունի Հայաստանի Նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նույն օրը պատվիրակությունը կվերադառնա Մոսկվա: