Աբխազիայի հայերն ընտրել են համայնքի նոր ղեկավարին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Սուխումի հայ համայնքի խորհրդի անդամ Անահիտ Գոգորյանը, տեղի է ունեցել Աբխազիայի հայ համայնքի 3-րդ համագումարը, որտեղ գաղտնի քվեարկությամբ համայնքի ղեկավար ընտրվեց Սուրեն Կերսելյանը:
Ըստ կազմակերպության կանոնադրության համայնքի ղեկավարն ընտրվում է երեք տարին մեկ: Պատվիրակները ընտրեցին նաև Համայնքների խորհրդի նոր կազմը: