18 դեկտեմբերի 2010 - 16:23 AMT
Ալի Աքբար Սալեհին պաշտոնապես գլխավորեց Իրանի ԱԳՆ-ն

Դեկտեմբերի 18-ին Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Ալի Աքբար Սալեհին պաշտոնապես գլխավորել է Իրանի ԱԳՆ-ն: Նախորդ ԱԳՆ ղեկավարն ազատվել էր նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից:

Իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Սալեհին ժամանակավորապես գլխավորելու է ԱԳ նախարարի պաշտոնը, քանի դեռ խորհրդարանը պաշտոնապես չի հաստատել նրա նշանակումը: Իրանական օրենքի համաձայն, նախագահը պետք է խորհրդարան ներկայացնի իր թեկնածուին խորհրդարանի կողմից հետագա հաստատման համար:

Սալեհին, որը շարունակում է գլխավորել Իրանի ատոմային գերատեսչությունը, գլխավորել է գրասենյակը Մանուչհեր Մոթթաքի հետ հրաժեշտի արարողության ընթացքում, սակայն այդ միջոցառմանը չի մասնակցել:

Մոթթաքին հեռացվել էր դեկտեմբերի 13-ին Սենեգալ կատարած պաշտոնական այցի ժամանակ: Նրա պաշտոնանկումը տեղի է ունեցել այն բանից հետո, որբ նա ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթը համարել է « մի քայլ առաջ» այն բանից հետո, երբ նա հայտարարել է, որ Իրանը խաղաղ միջուկային էներգետիկ ծրագրի իրավունք ունի, հաղորդում է MIGnews-ը: