26 մայիսի 2003 - 01:01 AMT
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՅՍՕՐ ԿԱՐԵՎՈՐ Է ՄԵՐ ԱՌՋԵՒ ԾԱՌԱՑԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ
Առաջիկա հինգ տարում Հայաստանի առաջ ծառացած մի շարք ճակատագրական խնդիրների առումով կարեւոր է այսօր հանրաքվեի ներկայացված սահմանադրական փոփոխությունների ընդունումը: Այս մասին այսօր քվեարկությունից հետո լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: «Մենք ժամանակ չունենք, որպեսզի միայն անհատապաշտական մոտեցում ցուցաբերող որոշ քաղաքական ուժերի պատճառով խոչընդոտներ ստեղծվեն օրենսդրական գործընթացի ձեւավորման ճանապարհին»,- նշել է նախարարը: