Զդիսլավ Ռաչինսկին մասնակցել է Լոռվա մարզում Լեհաստանի կառավարության ֆինանսավորմամբ «Լեհական օգնություն» ծրագրի շրջանակներում վերանորոգված երեք օբյետկտների բացմանը:
Սպիտակի մերձակա Քարաձորում բացվել է բուժկետ, որտեղ գյուղացիները կարող են ստանալ առաջնային բուժօգնություն: Արջուտ գյուղում վերակառուցվել է ջրատարը, որը ջրով է ապահում է գյուղի բնակիչներին, որոնց մեծ մասը փախստականներ են Ադրբեջանից: Ի նշան շնորհակալության Արջուտի ղեկավարությունը գյուղի կենտրոնում հուշարձան է կանգնեցրել 2010թ. ապրիլի 10-ին Սմոլենսկում տեղի ունեցած ավիավթարի զոհերին:
Վանաձորում վերանորոգվել է թիվ 3 դպրոցի մարզասրահն ու հանդերձարանը: Ձեռք է բերվել նաև մարզական գույք և ուսուցիչների 12 սեղան, հաղորդում է դեսպանատան մամլո ծառայությունը:
Հայստանում Լեհաստանի դեսպանատունը 2010թ. 5 ծրագիր է ֆինանսավորել Լոռվա մարզում: 2011թ. դեսպանատունը մտադիր է ևս մի քանի նման ծրագրեր իրականացնել Հայաստանի տարբեր մարզերում: