22 դեկտեմբերի 2010 - 18:01 AMT
Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիան նոր գրասենյակ ունի

Դեկտեմբերի 22-ին կայացավ Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի նոր գրասենյակի բացումը: Նոր գրասենյակի բացման արարողությանը ներկա էին Ֆեդերացիայի նոր նախագահ Կոստանդին Բոգդանը և Հայաստանի ձյուդոյի հավաքականի նոր մարզիչ, ռումինացի մասնագետ Ադրիան Կրիոտուրուն: Նոր գրասենյակի բացման արարողությանը կարմիր ժապավենը կտրեց Հայաստանի ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Ֆեդերացիայի նախագահը խոստացավ նոր մարզական ձեռքբերումների ու հաջողությունների հասնել, իսկ մարզիչը` որքան հնարավոր է շատ մեդալներ ու Օլիմպիական ուղեգրեր նվաճել: