Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 23-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև մաքսային անցակետերի համատեղ օգտագործման մասին» փոխըմբռնման հուշագրի կնքմանը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Հուշադիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որից հետո ինքնաբերաբար կերկարացվի նույն ժամանակահատվածով: Հուշագրի համաձայն, կողմերն իրավունք ունեն համատեղ օգտագործել մաքսային անցակետերը` մաքսային ընթացակարգերի պարզեցման համար: