24 դեկտեմբերի 2010 - 15:42 AMT
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հերքել է լուրերն իր հրաժարականի մասին

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ելույթ ունենալով ամփոփիչ մամլո ասուլիսում, հայտարարել է, որ իր պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ըստ նրա, այդ հարցը դեռևս չի քննարկվել «Օրինաց երկիր» խմբակցությունում, որին նա անդամակցում է : «Ես իմ կուսակցության զինվորն եմ, և եթե կուսակցությունը գտնի, որ ես պետք է այլ ոլորտում աշխատեմ, բնականաբար, ես կհամաձայնվեմ այդ որոշման հետ: Սակայն, ինձ դեռևս նման բան չի ասվել»,-ասել է նա:

ԶԼՄ-ներում բազմիցս են տեղեկություններ հայտնվել այն մասին, որ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը հրաժարական է տալու: