Այսօր առավոտյան մահացել է «Սպառողների իրավունքների պաշտպանությունե հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը։ Նա մի քանի օր առաջ գլխուղեղի վիրահատություն էր տարել, որի արդյունքում 2 օր գտնվում էր կոմայի մեջ։ Չհաղթահարելով կոման՝ Աբգար Եղոյանն այսօր առավոտյան մահացել է։
Աբգար Եղոյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 2-ին։ 1985 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։
1996 թվականին հիմնադրել և ղեկավարել է «Սպառողների իրավունքների պաշտպանությունե ՀԿ-ն։ Վերջերս նա ընտրվել էր Եվրոպական Միության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի ազգային համակարգող։ Դժբախտաբար, նա չհասցրեց իրականացնել իր առջև դրված մեծ նպատակները, ասվում է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակակն կազմակերպության մահախոսականում: