Փոստի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատանքում 2010թ. դրական արդյունքներ են արձանագրվել, ասել է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
«Հայփոստ» ընկերությունը հոլանդական Haypost Trust Management B.V. ընկերության հավատարմագրային կառավարմանն է հանձնվել 2006թ. նոյեմբերի 30-ին 5 տարի ժամկետով՝ երկարացման իրավունքով:
Ըստ Մանուկ Վարդանյանի, փոստի աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով կվերանայվի կառավարման տեսակը, քանի որ կառավարող ընկերությունը չի կատարել պայմանագրով նախատեսված պայմանները: Վարդանյանը հայտնել է նաև, որ 2010թ. վերանորոգվել է 30 փոստային բաժանմունք, ավելին, դրանցից 3-ը տրամադրում են փոստ-բանկի ծառայություններ: