«Ֆուտբոլ style» ամսագիրը հրապարակել է 2010 թվականի արդյունքներով Ուկրաինայի 50 լավագույն ֆուտբոլիստների ցուցակը:
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը 9-րդ տեղն է զբաղեցրել:
Լավագույն ֆուտբոլիստների վարկանիշում հաղթանակ տարավ Հենրիկի թիմակից Դարիո Սռնան, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: